Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հանրության կողմից մերժվածները, Սրբազան, Ձեր մեջքն են փորձում դարձնել իրենց վահանը

Հանրության կողմից մերժվածները, Սրբազան, Ձեր մեջքն են փորձում  դարձնել իրենց վահանը
06.06.2024 | 14:45

Բագրատ Սրբազան, կարծում եմ`դուք զգում եք, հասկանում եք, որ գլոբալ կոնսոլիդացիայի անվան տակ, ձեր կողքին են հայտնվել մարդիկ, որոնք սրբազան պայքարի հետ ընդհանուր ոչինչ չունեն։ Նրանց ակնկալիքը ոչ թե իշխանափոխությունն է, հայրենիքի համար մղվող պայքարը, Հայաստանը փրկելը, այլ, ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում, իրենց փողերը փրկելն է, ցանկացած իշխանության մեջ տեղավորվելն է։

Սրբազան, մաքրե՛ք սրբազան պայքարից նման հոտը, դրանց հետքը և, գյումրեցու ասած` մանրումները։

Մաքրե՛ք սրբազան պայքարից այլասերվածներին, պղծվածներին, վարկաբեկվածներին, մեր նորօրյա պատմության աղբանոցում հատվածներին, որոնք կրկին ի հայտ են գալիս։ ՈՒ, ցավոք, Ձեր կողքին։

Դա՞ է կոչվում սրբազան պայքար, դրանց ստվերային, սիլուետային`

ուրվապատկերային, ներկայությա՞մբ:

Ես այդպիսի հաշտություն և այդպիսի կառավարություն չեմ ուզում։

Դա կլինի ոչ թե կառավարություն, այլ ամոթույքները չծածկածների նորօրյա սոդոմականություն։

Մի անամոթություն ունենք, երկրորդը` հնի նորոգված դրսևորույթներով, չենք ընդունելու։

Քաղաքական, այն էն էլ` սրբազան, անվանումը կրող պայքարը սրիկաների ռեինկարնացիա չի կարող դառնալ։

Դուք քաղաքական թատերաբեմ եք իջել Խաչով և Ավետարանով։

Չեն կարող հուդաները, նիկոլամերժ ձևացող հերձվածողները լինել Ձեր կողքին, Ձեր` մեր մեջ, էլ չասած` կառավարության կազմում։

Բագրատ Սրբազան, կներեք, ամենայն խոնարհությամբ Ձեր հանդեպ, բայց ես ինձ թույլ կտամ ասելու. Մի՛ փշրեք մարդկանց հույսի փշրանքերը, քաղաքական սթափությամբ առաջնորդվեք, մի արեք այնպես, որ մարվի մեր հույսի լույսը։

Սարսափելի կլինի,եթե դա կատարվի հոգևորականի կողմից։

Հիմար կույսերի օրինակը միշտ, խնդրում եմ, հիշեք։

Մաքրե՛ք ձեր շարքերը դավաճաններից, հերձվածողներից, սոդոմականներից ու սորոսականներից։

Նկատի ունեցեք, այդ հոտը բուրում է ձեր մեջքի հետևում կանգնածներից, որոնք քաջ գիտեն` ատելի են հանրության համար։

Այդ իսկ պատճառով էլ` Ձեր մեջքն են փորձում դարձնել իրենց վահանը։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Հ.Գ.1

Որպեսզի տողերս չհնչեն որպես ձայն բարբառո հանապատի` դրանք փաստեմ լուսանկարով:

Գյումրիում Սրբազանի հանրահավաքին էր միացել Շիրակի մարզի կրթությունը չորացրած, չդատված կոռուպցիոներ, դասալիքների հովանավոր, թունդ նիկոլականը:

Հ.Գ.2

Խոսքը վիզը ծռած խոսացողի` Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետի` Մինասյանի մասին է:

Հ.Գ.3

Ես վկայակոչեցի ընդամենը մանր եղջրավոր մեկին: Բայց եթե ուշադիր նայեք, ապա միտինգավորների շարքերում այնպիսի՜ «պայծառափայլ դիակներ» կտեսնեք:

Դիտվել է՝ 5477

Մեկնաբանություններ